Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու զինամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, իսկ հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ «Կարաբին» հրացանի և զինամթերքի։ Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ականանետի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքը։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ինքնաշեն ատրճանակի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով