Ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Ղազինյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանգիստ թողեք հանրահավաքներին չմասնակցող, ՖԲ-ում ստատուս գրող, ընդդիմությանը քննադատող մարդկանց, նրանք այս փուլում ոչինչ չեն որոշում:

Խոսեք հանրահավաքներին մասնակցող, պայքարին լծված, համարձակ ու հայրենասեր մարդկանց հետ, ցույց տվեք նրանց ուղղություն, տվեք հանձնարարություն, կատարեք գործողություն, ներկայացրեք արդյունքներն ու շնորհակալություն հայտնեք նրանց կատարած համարձակ քայլերի ու գործողությունների համար:

Ու կտեսնեք թե ոնց են ավելանում մեր շարքերը, ոնց են մարդիկ լցվում վճռականությամբ ու վերջնարդյունքում ոնց ենք սրանց վզակոթին տալով դուրս շպրտում կառավարական շենքերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ու մեկ էլ, մի հրապարակեք ու տարածեք իշխանության կողմից ձախողած ու տապալած մեր նախաձեռնությունները, դրանք մեզ չեն օգնում, այլ միայն հիասթափեցնում ու հուսալքում են մեր կողմնակիցներին:

Ամեն ինչ լավ է լինելու . . .

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով