Ամբողջ քաղաքական թիմը հանգստացնող դեղերի «վրա» . «Հրապարակ»

 

«Հրապարակ»-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխող թիմում լարվածությունը և սթրեսը հասել է աննախադեպ մակարդակի, բոլորը լարված են, բոլորը անհանգիստ են.պատճառը ընդդիմության խեղճ ու կրակ գործողությունները չեն, այլ սեփական առաջնորդի ոչ միանշանակ պահվածքը: Ռուսը ասում է՝ շաբաթվա մեջ յոթ ուրբաթ ունի, սա հեղափոխություն արած և կապիտուլիացիա ստորագրած ղեկավարի ամենաճիշտ բնութագրումն է: Ասում են, թե շաբաթվա մեջ յոթ անգամ կարող է դիրքորոշում փոխել, մեկ սիրել, մեկ՝ ատել, մեկ գոհ լինել ,մեկ դժգոհությունից փոթորկել, այնքան է խճճել թիմակիցներին, որ նստած ամեն մի բառն ու հայացքն են վերծանում, իրար հետ քննարկում, փորձում հասկանալ, թե ինչ նկատի ուներ նման բան ասելիս, այս կամ այն հայացքը ինչ կարող էր նշանակել:

 

Դրան էլ հավելվում է անձնական նամակներով անպատեհ ժամերին անհասկանալի հանձնարարություններ տալը ու քաոսը կատարյալ է դառնում: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը պատմեց, որ ամբողջ թիմի հեռախոսներում Փաշինյանի համարը ընտրվածների ցանկում է, որ անգամ «չանհանգստացնել» ռեժիմում զանգերը և գրառումները գան, «մարդ ես, անհասանելի չլինեն, կատաղի». սեփական կնոջը այդ ցանկ չեն ներառում, բայց վարչապետը միշտ այդ ցանկում է:

 

Մեկ էլ մի հետաքրքիր փաստ. ժողովրդի սրտի իշխանությունը համատարած անջատել է անհայտ համարներից զանգերը, այսինքն՝ եթե իքս պաշտոնյայի հեռախոսային գրքում ֆիքսված չէ ձեր համարը, զանգելու դեպքում դուք լսում եք, որ հեռախոսը անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս: Ստացվում է՝ վերնախավը 24\7 ռեժիմով հասանելի է առաջնորդին, բայց նույն ծավալով անհասանելի մեզ՝ հասարակ քաղաքացիներիս: Հիմա հետ գանք այս երիտասարդների վախերին ու հույզերին։

Գաղտնիք չէ, որ իշխող թիմում միջին տարիքը 30-35  է, և անգամ այդ երիտասարդ հասակում այնքան լարված ու անհանգիստ են, որ գրեթե ամբողջ կազմով հանգստացնող դեղերի «վրա» են, ասում են՝ ընկած քաղաքով նորմալ հոգեբան են ման գալիս, որ բժշկական գաղտնիքը պահելով նորմալ դեղեր կնշանակի: Մի խոսքով՝ խեղճ վիճակում են, օր ու գիշեր չունեն, վախը սրտներում սպասում են, թե «փառապանծ» առաջորդն այս անգամ ինչ կմոգոնի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × 5 =