Ալիևն ասում է՝ նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում.Արթուր Ղազինյան

Ալիևն ասում է՝ նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը.

«Հայաստան պետություն չպետք է լինի, Հայաստանը բանակ չպետք է ունենա, ադրբեջանը պետք է միշտ հաղթող մնա իսկ Արցախ չպետք է լինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլն ասում է ալիևը ճիշտ է ասում, մեզ պետոթյուն պետք չէ, խաղաղության օրակարգը, նույնն է թե Հայկական պետության վերացումն ու Արցախի հայաթափումը, իր իշխանության գալու ու մնալու ծրագիրն է, որն ինքը պետք է անշեղորեն կատարի, որ մնա իշխանություն ու չպատժվի ոչ ներսից, ոչ էլ դրսից:

Սա կարճ կարելի է ավանել տիրոջ ու ծառայի երկխոսություն, որտեղ տերը հրամայում է, իսկ ծառան հլու-հնազանդ կատարում:

Իսկ եթե քաղաքական լեզվով ասեմ, սա ակնհայտ հավաքագրված գործակալի վարքաբանություն է, ով ստացել է իր տիրոջ պատվերը ու կյանքի գնով պետք է կատարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իրավիճակում շատ ավելի կարևոր է, թե ինչ է մտածում Հայ ազգը, Հայ մարդը, համաձայն է՞ կատարել ալիևների հրամաններն ու իրականացնել թուրքերի դարավոր երազանքը, որը նիկոլերեն կոչվում է «խաղաղության դարաշրջան»:

Վստահ եմ, ՈՉ . . .»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով