Ալիևի մամուլի խոսնակի դերը ստանձնած պատգամավոր Մելքոնյանը factor-ի տաղավարում գերազանցեց նույնիսկ Հովիկ Աղազարյանին.Վահան Բաբայան

 

Ալիևի մամուլի խոսնակի դերը ստանձնած պատգամավոր Մելքոնյանը factor-ի տաղավարում գերազանցեց նույնիսկ Հովիկ Աղազարյանին»Ֆեյսբուքի  իր  էջում գրում է  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը; 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մեծ դժվարությամբ լսեցի մի հարցազրույց,որը բեսեդկայում նստած մի անգրագետ տարեց մարդու խոսակցությունից ավելի վատն էր: Անդադար պատալոկին նայող այնուհետև «դարակազմիկ» մտքեր արտահայտող քպական պատգամավորը ակնհայտ է,որ ադեկվատությունը կորցրած մարդ է:Բացատրեմ ինչու:
Նա խոսում է այնպիսի բաներից,որից ոչ թե ուղակի չի հասկանում,այլ գաղափար անգամ չունի,ինչ՞ Կազան,ինչ՞ 7 շրջան էս ինչ խեղկատակությունա,դու ուր Կազանը ուր՞)))
Մելքոնյան Գագիկի նմանները գնում են տաղավարներ ու իրենց մտքի գոհարները արտաբերում երևի էս իրականությունից հեռու մի բիոզանգվածի համար,որոնք «30 տարվա թալան» աղանդի վկաներն են:
Ուրեմն Արցախի մեծ մասը թուրքին տված,բանակը կործանած,Հայաստանը պետականության կորստի շեմին հասցրած իշխանության կամակատարը այսօր խոսում է ապրիլյան պատերազմում տարածքներ կորցնելուց ու զոհեր տալուց սա իրոք նյարդերից թույլ մարդկանց չի թույլատրվում նայել,քանի որ հետևանքները այս կերպարին ցուցադրող դիսփլեյների համար կարող է անդառնալի լինել:
Մի ամբողջ հաղորդում նա Ալիևի մտքերի և որոշումների մասին է խոսում,իրոք նողկալի է,որ նման սուբյեկտը նստած է այսօր ԱԺ կարմիր աթոռներից մեկի վրա:
Իսկ ռեկորդը իրոք այն էր,որ այս նախկին պաշտոնյան,որը արագ դարձել է ներկա «փիլիսոփա սենատոր» փաստորեն Կազանից բացի նաև լսել է գուբերնիա բառի մասին և այսօր գլոբալ աշխարհաքաղաքական դատողություններ է անում ՌԴ -ի հետ Հայաստանի նոր օրակարգերի մասին,բայց միաժամանակ վախենում է ասել,որ իրենք կողմ են թուրքական օրակարգին,բայց ոչ ռուսական,ասում է թող ժողովուրդը որոշի:Եվ երևի սխալ չեմ լինի ասել,որ որևէ ընդդիմադիր գործիչ երբևէ չի առաջարկել Հայաստանը մտցնել ՌԴ կազմի մեջ ,բայց factor-ի «հզոր» հյուրը խեղաթյուրելով իրականությունը ընդդիմությանը մեղադրում է մի բանում,որի մասին խոսք անգամ չի եղել:Ի վերջո միութենական պետության կամ նոր միության մասին դեռ միայն դատողություններ են արվում,բայց էս մարդիկ մանիպուլացնելով ժողովրդին փորձում են հակառուսական իրավիճակ ստեղծել իսկ ռուսի հետ բարեկամության և համագործակցության ընդլայնում ցանկացող ուժերին մեղադրում անկախությունը զիջելու մեջ,սա իրոք խեղկատակության վերջին խազն էր:
Այս տրագիկոմեդիան պետք է ավարտել և այս կլոունադան փակել,առողջության համար իրոք վտանգավոր է լսել նման պերսոնաժների ցնդաբանությունները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով