Ալեն Սիմոնյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ

 

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի` եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով եւ վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն եւ բարօրություն:

Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով եւ խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով:

Գարնանային տարեսկզբի եւ եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան առթիվ նվիրական երազանքների իրականացում, հաջողակ տարի եւ նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում եզդիական համայնքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով