«Աջափսանդալային» ավտովթար Երևանում․ բախվել են «Ջորին», Honda-ն, Mazda-ն, Opel-ը, Hyundai-ն և մոպեդը․ վերջինս կողաշրջվել է․ Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

 

Երեկ, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 23։00-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 73/2 հասցեի դիմացի հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սերոբ Խաչատրյանի վարած Honda մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Չախկալյանի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչ 29-ամյա Գարեգին Խանվադալյանի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 28-ամյա Սպարտակ Առաքելյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները և Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Հայկյանի վարած մոպեդը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

 

Պարեկային ծառայությունը պարզում «Ջորիի» վարորդի ինքնությունը։ Պարեկային ծառայությունը նաև տեղեկություներ է ստացել, որ վթարի պատճառը եղել է ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով