Ագարակ գյուղում այրվել է ավտոմեքենա

 

Ապրիլի 13-ին, ժամը 21:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 14-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։16-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով