4-օրյա և 44֊օրյա պատերազմի մասնակիցը միանում է հայրենիքի համար պայքարող ժողովրդին

Դավիթ Պապիկյանը ֆեյսբուքյան   իր էջում գրում է.

Ես` Դավիթ Պապիկյանս, Հայրս՝ ՊԲ փոխգնդապետ Հրանտ Պապիկյանը (վերջին պատերազմի հետևանքով գտնվելու վայրը անհայտ), 4-օրյա և 44֊օրյա պատերազմի մասնակից ենք։
Ես կռվել եմ հանուն Արցախի և ՀՀ պետականության, կռվել եմ, որ Արցախի և Հայաստանի դրոշները մնան կանգուն, կռվել եմ, որպեսզի Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։
Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին և կոչ եմ անում իմ և հորս բոլոր մարտական ընկերներին ևս միանալ այս պայքարին, քանի որ այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել։
Սա քաղաքական պայքար չէ, ես քաղաքականության հետ որևէ աղերս չունեմ. սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պետք է միանան բոլոր հայրենասեր հայերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով