Նախագահ Տոկաևի ուղերձը Ղազախստանի ժողովրդին․ փորձագիտական հայացք Հայաստանից

 

Մարտի 16-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի ժողովրդին հանդես եկավ ուղերձով խորհրդարանի պալատների համատեղ նիստում: Երկրի ղեկավարի նոր ուղերձը նվիրված է քաղաքական բարեփոխումների ծրագրի և սոցիալ-տնտեսական մի շարք միջոցառումների իրականացմանը, որոնք պետք է իրականացվեն արդեն մոտ ժամանակներս: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, Ազգային անվտանգության խորհրդի անդամներ և ԶԼՄ-ների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահ Տոկաևն իր ելույթում ընդգծել է, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ղեկավարությամբ երկիրը մեծ ճանապարհ է անցել, զգալի հաջողությունների է հասել, բայց այսօր կարելի է կորցնել ամեն ինչ, եթե չպահպանենք միասնությունը, իսկ տարեսկզբի ցնցումներն ամենայն հավանականությամբ հաստատել են դա: Ակնհայտ է, որ նախագահը հստակ հասկացրել է, որ ոչ մի ներքաղաքական հակասություն չպետք է լինի, քանի որ հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին պետք է համատեղ դիմակայել։ Ղազախստանի ղեկավարը վերջնականապես փակել է իր և առաջին նախագահի միջև հնարավոր հակասությունների թեման, իսկ դա յուրօրինակ ազդանշան է և ամբողջ պետական ապարատի, և արտաքին խաղացողների համար, որպեսզի ոչ մի ինտրիգ չփնտրեն, որտեղ դրանք չկան:

Ղազախստանի ժողովրդի առջև ունեցած ելույթում նախագահի գլխավոր ուղերձը հունվարյան իրադարձությունների պատճառների ըմբռնումն ու իմաստավորումն է և ապագայում ապակայունացնող գործընթացների կանխարգելումը՝ ի նպաստ երկրի ժամանակին հիմնարար բարեփոխումների շնորհիվ:

Նախագահի ուղերձում ասվել է, որ վերջին տարիներին Ղազախստանը ձեռնամուխ է եղել արմատական արդիականացմանը և փոխակերպմանը, իսկ տարբեր ոլորտներում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ: ՂՀ ղեկավարը հայտարարել է, որ որոշ ազդեցիկ անձանց դա դուր չի եկել, և նրանք հույս ունեին շարունակել իրենց բազմամյա անօրինական գործունեությունը և իշխանություն ստանալ հունվարյան ողբերգական իրադարձությունների արդյունքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահի կողմից ևս մեկ անգամ հստակ գնահատական տրվեց հունվարյան իրադարձություններին, ինչպես նաև ընդգծվեց, որ իրավիճակը հաջողվել է կայունացնել, այդ թվում Ղազախստանի ժողովրդի համախմբվածության և միասնականության շնորհիվ։

Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հունվարյան իրադարձությունները որոշ չափով ներքին լճացման հետևւանք են, որը ձեռնտու էր իշխանության տարբեր մարմիններում առանձին էլիտար խմբերին, որոնք այդ լճացումն օգտագործել են անձնական շահերի համար: Երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր նախագահը կամք է դրսևորել և քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ է սկսել դեռևս հունվարյան իրադարձություններից շատ առաջ: Նախագահի կողմից առաջարկվել և ընդունվել են քաղաքական բարեփոխումների 4 փաթեթ, որոնք ուղղված են եղել քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը։ Վերցնել, օրինակ, նոր «Ժողովրդավարական օրենք խաղաղ հավաքների մասին» բարեփոխումը։ Նա թույլ տվեց ակտիվիստներին, այդ թվում ընդդիմադիր հասարակական գործիչներին, անարգել հանրահավաքներ անցկացնել և ազատ արտահայտել իրենց կարծիքը։

Ուղերձում նախագահը ներկայացրել է երկրի քաղաքական համակարգի համալիր արդիականացման ծրագիրը: Այն հիմնվում է արմատական փոփոխությունների հասարակական հարցման վրա, որը տարիների ընթացքում հասունացել է, և դրանում հաշվի են առնվել խորհրդարանի պատգամավորների, Սահմանադրական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Գերագույն դատարանի, հեղինակավոր փորձագետների հանձնարարականները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող բարեփոխումները հասարակության մեջ առկա հայացքների լայն շրջանակի արտացոլումն են: Նրանք արդեն սկսված բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են և լուծում են երկու հրատապ խնդիր. Նախ՝ աջակցում են հետևողական ժողովրդավարացմանը, երկրորդ ՝ ապահովում են պետության կայունությունն ու կառավարելիությունը։

Նախագահի կողմից հայտարարված բարեփոխումների գլխավոր նպատակներից մեկը կառավարման գերկենտրոնացված ձևից նախագահական հանրապետությանն անցնելն է ուժեղ խորհրդարանով։ Նախագահն ասել է, որ պատրաստ է հրաժարվել գերկենտրոնացված լիազորություններից և ամրապնդել երկրի խորհրդարանը ՝ ի շահ Ղազախստանի։ Պարզ է, որ նման որոշում կայացվում է քաղաքական համակարգն ավելի կայունացնելու և այն հավասարակշռելու նպատակով։ Ինչպես նշել է Նախագահ Տոկաևը, նման համակարգը կապահովի իշխանական ինստիտուտների օպտիմալ հավասարակշռությունը եւ կնպաստի երկրի կայուն զարգացմանը:

Նախագահ Տոկաևի հայտարարած բարեփոխումները վերաբերում են նախագահի լիազորությունների փոփոխությանը՝ հօգուտ խորհրդարանի, իշխանության ներկայացուցչական ճյուղի վերաձևակերպմանը, ընտրական համակարգի կատարելագործմանը, կուսակցական համակարգի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացի արդիականացմանը, իրավապաշտպան ինստիտուտների ուժեղացմանը, ԶԼՄ-ների մրցունակության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերի ամրապնդմանը, երկրի վարչատարածքային կառուցվածքի կատարելագործմանը, տեղական ինքնակառավարման ապակենտրոնացմանը և հակաճգնաժամային միջոցառումներին:

Նախագահ Տոկաևն ընդգծել է, որ պետության ղեկավարը պետք է հանդես գա բոլոր քաղաքացիների համար հնարավորությունների հավասարության անխախտ երաշխավոր, ուստի նախագահի մերձավոր ազգականների համար օրենսդրական արգելք կսահմանվի քվազի պետական սեկտորում քաղաքական պետական ծառայողների և ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու համար, ինչը կամրագրվի ՂՀ Սահմանադրության մեջ:

Կարևոր և հետաքրքիր է, որ կուսակցությունների գրանցման ընթացակարգերը զգալիորեն պարզեցված կլինեն։ Գրանցման շեմը կկրճատվի չորս անգամ՝ 20-ից մինչև 5 հազար մարդ։ Տարածաշրջանային ներկայացուցչությունների նվազագույն թվաքանակը կնվազի երեք անգամ՝ 600-ից մինչեւ 200 մարդ: Գրեթե մեկ երրորդով՝ 1000-ից մինչեւ 700 մարդ, կկրճատվի կուսակցության ստեղծման համար քաղաքացիների նախաձեռնող խմբի նվազագույն թիվը։ Այսինքն՝ երկրի ղեկավարությունն, իրոք, գործնականում ցույց է տալիս, որ երկրի ժողովրդավարացման ճանապարհը պարզապես ուղեգիծ չէ հանուն կուրսի։

Բացի այդ, հայտարարվել է Սահմանադրական դատարանի հիմնումը, որին ուղղակիորեն կարող են դիմել նաև քաղաքացիները։

Երկրի ղեկավարը նաև հայտարարել Է ԶԼՄ-ների մասին օրենքը վերանայելու անհրաժեշտության մասին ՝ բարձրացնելով դրանց կարևորությունը, այդ թվում՝ կարեւոր դերակատարություն տալով քաղաքացիական հասարակության ինստիտուտներին:

Նախագահն առանձին ուշադրություն է դարձրել տարածաշրջանների զարգացմանը և հակաճգնաժամային միջոցներին՝ միջազգային բարդ իրադրության և պատժամիջոցների քաղաքականության պայմաններում, որն ազդում է նաև Ղազախստանի շուրջ իրադրության վրա:

Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հարկավոր է շտապ ձեռնամուխ լինել տնտեսության և պետական կառավարման կառուցվածքային բարեփոխումների նոր փաթեթի մշակմանը՝ հաշվի առնելով քաղաքական արդիականացման ռազմավարությունը: Երկրի ղեկավարի խոսքով՝ նոր Ղազախստանի հիմքը պետք է հիմնված լինի քաղաքական և տնտեսական բարեփոխումների ներդաշնակ համադրության վրա, ինչը կապահովի երկրի առաջընթացն ու քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:

Կասկած չկա, որ ՂՀ-ի ժողովրդավարացման հայտարարված բարեփոխումներն իրենց պտուղները կտան և կնպաստեն երկրի դինամիկ զարգացմանը ։ Նախագահ Տոկաևի գլխավոր նպատակը, դատելով իրականացվող բարեփոխումներից, Ղազախստանի կայուն և առաջընթաց զարգացման ապահովումն է ՝ ի շահ նրա քաղաքացիների, այլ ոչ թե բարեփոխումները հանուն բարեփոխումների:

 

Արմեն Պետրոսյան, քաղաքագետ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով