Մենք ժամանակ չունենք, սա մեր նոր և վերջին Սարդարապատն է.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է. 

Ընդդիմադիր քաղաքական ուժեր, անհատներ, Հայրենիքով ապրող սրտացավ մարդիկ, մտավորականներ, հոգևորականներ, մեծ ու փոքր, ու՞մ եք սպասում, կամ ի՞նչ եք սպասում։ Ոտքի´ ելնենք, վերցնենք հայոց եռագույն դրոշները, ի պաշտպանություն մեր պետականության համախմբվենք ու դուրս գանք պայքարի։ Լսու՞մ եք, դուրս գանք աննահանջ պայքարի, փրկության պայքարի։
Մենք ժամանակ չունենք, սա մեր նոր և վերջին Սարդարապատն է։
Հայեր, մեզ բոլորիս պետք է միասնական պայքար առանց տուն վերադառնալու։ Վստահ եմ, համախմբված, աննահանջ, անզիջում պայքարով, հաշված օրերի ընթացքում, մեր երկիրը կազատենք այս իշխանություն կոչվող թուրքահպատակ խմբակից։
Գիտակցեք, վերջապես․
Սա ՛ է պայքարի ճանապարհը։
Երկիր ենք կորցնում։
Ընտրե ՛ք, կամ մենք կամ թշնամին։
Եռագույնով՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Եռագույնով՝ հանուն փրկության։
Եռագույնով` հանուն խաղաղության։
Եռագույնով ապացուցենք, որ Հայը ծնկի չի գալու այս խաժամուժի առջև։
Սա պարզապես կոչ չէ, սա գործուն քայլ է։
Բացի հայտարարություններից պատրա՞ստ եք իրական պայքարի, ուրեմն եկե ՛ք, հստակ վայր եմ նշում․
Եկեք Չարենցի 42-ում գործող մեր գրասենյակ՝ ՀԱՅԻ ՏՈՒՆ, վերցնենք եռագույնները, ինքնակազմակերպվենք և տեր կանգնենք մեր երկրին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով