Կոտայքի մարզում բախվել են Lexus LX 470-ն ու Ford Transit-ը. Վերջինս տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ

 

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Հարություն Բ.-ի վարած Ford Transit մակնիշի և Գյումրիի բնակիչ, 57-ամյա Համլետ Հ.-ի վարած Lexus LX 470  մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Ford Transit էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով