Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր երկրների թեմեր մարդասիրական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային

 

Շարունակվում է միջազգային մարդասիրական աջակցությունը Ուկրաինային։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանայի և Ռումինիայի թեմերը «Բարնաբաս» հիմնադրամի հետ ՀԱԵ Ուկրաինայի թեմին են փոխանցել 20 տոննա մարդասիրական օգնություն և 30 հազար ֆունտ ստեռլինգ դրամական գումար, տեղեկացնում Է AnalitikaUA.net-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրի համաձայն՝ ներկայում մարդասիրական օգնությունը բաժանվում է պատերազմից տուժածներին։

Նշվում է, որ Ուկրաինայի հայերն առավելագույնս համակարգել են կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը: Տուժած շրջանների բնակիչների համար Ուկրաինայի հայերի միությունն ու տարածշրջանների համայնքներն արդեն հարյուրավոր տոննա բեռ են ուղարկել խաղաղ բնակչության համար: Անուշադրության չի մատնվում նաև Մարիուպոլը, որին բոլոր հնարավոր ուղիներով սննդամթերք և վառելիք են հասցնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով