Ուզում եմ տեսնել այն մարդուն, ով կհիմնավորի, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն. Արման Թաթոյան

Ես ուզում եմ տեսնել այն մարդուն, ով կարող է հիմնավորել, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Դա կլինի կա´մ իրականության կեղծում և ադրբեջանական հանցավոր արարքների քողարկում, կա´մ ադրբեջանական հանցավոր արարքների մասին իրականության չիմացություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին ասել եմ մոտ 1 ամիս առաջ միջազգային լրագրող Լինդսի Սնելլին տված և ավելի ուշ հրապարակված հարցազրույցում (անգլերենով)` նշելով, որ միջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին (գողություններ, սպառնալիքներ, մարդու առևանգում, ջրից զրկել և այլն):

Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն էլ մշտապես ուղեկցվում են մեր երկիրը ավերելու, ոչնչացնելու սպառնալիքներով»,- գրել է Թաթոյանը՝ կցելով տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով