Սպանություն Գյումրի քաղաքում.ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախօրեին Գյումրիում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից «կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված բնակիչ։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, գլխարկ, ծխախոտի գլանակ, իսկ դիակի զննությամբ՝ գլխի ձախ ճակատային, մեջքի գոտկային, աջ նստատեղի վերին և աջ ազդրի դիմացի հատվածներում կտրած-ծակած վնասվածքներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով