Մոսկվայի օդանավակայաններում արդեն հետաձգվել է ավելի քան 200 չվերթ

 

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում միասին արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 200 չվերթ: Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ ՌԴ տարածքում ամբողջությամբ կասեցված են որոշ ուղղություններով թռիչքները: Դատելով Flightradar24 առցանց ծառայությունից՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքներն արդեն դադարեցվել են ՌԴ-ի և Ուկրաինայի, Բելառուսի հարավային և կենտրոնական մասերի, Ռուսաստանի արևելյան և կենտրոնական շրջանների, Մոսկվայի հարևան շրջանների վրայով։

Թռիչքուղու գոտում արգելափակված է նաև Մոսկվայի շրջանի մի մասը։

Flightradar24 քարտեզը ցույց է տալիս, որ ինքնաթիռները չեն թռչում Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Կուրսկի, Տամբովի, Վորոնեժի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Ստավրոպոլի և մասամբ Կրասնոդարի երկրամասերի վրայով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով