Լուկաշենկոյին լավ եմ ճանաչում`նա ասաց այն, ինչ մտածում են ուրիշները․ Քոչարյան

 

Լուկաշենկոյին լավ եմ ճանաչում։ Կարելի է նրան ընդունել կամ չընդունել։ Կարելի է նրան հարգել կամ չհարգել, բայց մի բան փաստ է, որ նա ասում է այն, ինչ մտածում է։ Իրականում միշտ չէ, որ պետության ղեկավարը պիտի ասի այն, ինչ մտածում է, բայց ինքը իսկապես այդպես է անում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ համար մի փոքր անհասկանալի էր այն արձագանքը, որը տեղի ունեցավ Հայաստանում և մասնավորապես իշխանական թիմի կողմից։ Այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, հնարավոր չէր պարզապես համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիևը։ Հայաստանի նկատմամբ ինչեր էր ասում, բայց այստեղից 0 արձագանք եղավ։ Իհարկե, Լուկաշենկոն չպիտի այդ տոնով ասեր, սա իմ անձնական կարծիքն է, պետք էր մնալ ամեն դեպքում որոշակի կոռեկտության մեջ, բայց միևնույն ժամանակ ես կրկնում եմ, որ Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ուրիշները մտածում են»,- հավելեց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով