«ԳիտՍԵՐունդ» ծրագիրը հրավիրում է՝ մասնակցելու «Ակտիվ ուսումնառություն՝ ԳիտՍԵՐունդ-ի հետ» առկա ձևաչափով իրականացվող համաժողովին.ԿԳՄՍ

Ծրագրի նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրն արդեն երրորդ տարին կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին՝ իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։
Մարտի 7-ին և 8-ին կայանալիք համաժողովի ընթացքում մեկնարկ կտրվի «ԳիտՍԵՐունդ» ծրագրի շրջանակում նախագծված՝ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին, որը «ԳիտՍԵՐունդ»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։
Համաժողովի ընթացքում տեղի կունենան ‹‹ԳիտՍԵՐունդ››-ի ուսուցչական աշխատարաններ, ‹‹ԳիտՍԵՐունդ›› ռեսուրսներով դասավանդվող դասեր, ‹‹ԳիտՍԵՐունդ›› թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու սեսիաներ, ոլորտի փորձագետների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներ։
Գրանցման վերջնաժամկետն է մարտի 1-ը։
Գրանցումը՝ հետևյալ հղումով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով