Ժամանակին Աղվան Հովսեփյանի շվաքում ծվարածները հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք. պաշտպան

 

Անցած տարվա վերջին էլեկտրոնային «Arm-blog. info» կեղծ կայքէջում մի «էշություն» էր հրապարակվել, որտեղ հերթական հերյուրանքն էր լղոզված՝  Աղվան Հովսեփյանի կողմից իբրև բռնաբարություն ու սպանություն   կատարելու մասին։ Այս մասին ֆեյսբուքի  իր էջում գրել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Դրանից հետո, Աղվան Հովսեփյանը զրպարտության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որի հիմքով նախապատրաստված նյութերով փաստվել է 2 հանգամանք.

1) Բռնաբարության ու սպանության թեման զրպարտանք է,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2)  «Arm-blog. info»  կայքէջի ստեղծողներին ու նյութի հեղինակներին հայտնաբերել չի հաջողվել։

Որպես կանոն չեմ անդրադառնում այսպիսի հիմար «լուրերին», բայց այս դեպքում համոզված եմ, որ նման ֆեյքեր տարածողները ու առկա քրեական գործում եղած զրպարտիչները նույն բանակից են։

Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, ինչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները», իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք՝ պատասխան են տալու։ Օրենքով»։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nineteen − 7 =