Զավեշտ. հայաստանյան թրքասերները և թրքասպասարկուները ընդդիմադիրին մեղադրում են ԵԽԽՎ-ում նինոլամետ բանաձևի դեմ քվեարկելու համար.Գագիկ Համբարյան

Երեկ ԵԽԽՎ֊ում նիկոլամետ բանաձևի դեմ քվեարկելու համար իշխանականների և իշխանամերձների կողմից հարձակման է ենթարկվում ընդդիմադիր պատգամավորներից մեկը…Գրառումով է հանդես եկել նույնիսկ իր պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնող քայլիստուհի երեսփոխան Արփոն…Այս  մասին  գրառում է  արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

««Այս քայլիստուհին իրենց և իր առաջնորդի սեփական շահերը խառնում է պետության շահերի հետ և փորձում է բոլորիս համոզել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, քանի որ այդ մասին ԵԽԽՎ֊ն է բանաձև ընդունել. մի կազմակերպություն, որի անդամներից շատերը ողջունեցին 2018 թ֊ին Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունը և հիմա, երբ Նիկոլ Անհողն ու իր թայֆան ուղղակի անարգում են ժողովրդավարության տարրական կանոններն, օրինակ՝ շրջափակում են դատարանները, ընդդիմադիրների դեմ շինծու քրեական գործեր են հարուցում և այլն, այդ նույն ԵԽԽՎ-ն համարում է, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, և քայլիստուհի Արփոն և «արփոյանմանները»գտնում են, որ ընդդիմադիր պատգամավորը ևս պետք է կողմ քվեարկեր, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան դեմ են քվեարկել…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես կասեր դասականը՝ Իյա, իրո՞ք…
Հիշեցնեմ Արփոյին և մյուս քայլիստապաշտներին, որ նույն Ադրբեջանում հիացած են և հրճվում են հենց Նիկոլ Անհողի և նրա թայֆայի ադրբեջանամետ գործունեությամբ…
Բաքվում հիացած են, թե՛ ինչպես է Նիկոլ Անհողն ու ԱԺ-ում նրա քայլիստ սպասարկուները տապալում հակաադրբեջանական օրինագծերը, թե՛ ինչպես է ԱԺ ամբիոնից Նիկոլ Անհողը պաշտպանում Ադրբեջանի շահերը, թե՛ ինչպես է Նիկոլի Ալենը հայտարարում, որ հայ գերիներին Ադրբեջանում ոչ ոք կտտանքների չի ենթարկում, թե՛ ինչպես է գոհ Ալիևը Նիկոլով, ով միջազգային միջոցառումների ժամանակ էլ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ չի հնչեցնում, ինչպես անում էին նախկինները և այլն…
Զավեշտ է, երբ Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերն առաջ տանող և սպասարկող քայլիստները, որոնց ղեկավարների հակահայկական և հակահայաստանյան հայտարարությունները նույն Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ միջազգային ատյաններում օգտագործում են Հայաստանի և սփյուռքի դեմ, մանր մանիպուլյանտի նման նիկոլամետ բանաձևը ներկայացնում են իբրև հայամետ և քննադատում են դրամ դեմ քվեարկած հայաստանցի օրենսդիրին…
Արփո՛ և այլ քայլամետներ, ինչպես կասեր Խրուշչովն այս պարագայում՝«Чья бы корова мычала, а ваша бы молчала?»,-գրել  է Համբարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով