Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը․ տարել են գումար և ոսկյա զարդեր

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

SHAMSHYAN.com-ի ի տեղեկություներով` հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Ա-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում», զբաղեցնելով բարձր պաշտոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով