Երևանում օտարերկրացիները «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա ուտելուց հետո տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել օտարերկրացի քաղաքացիներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի և հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Սահակյանի գլավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են

Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններս հայտնել են, որ նույն օրը Պուշկինի փողոցի 15 հասցեում գործող «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա են կերել, ինչի հետևանքով էլ թունավորել են։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով