Երևանում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. բռնվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող 31-ամյա տղամարդը

 

Հունվարի 15-ին ոստիկանությունը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է բերման ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Զ. Հայրիկյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս հունվարի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 1-ին մասի, 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 316 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ Զ. Հայրիկյանը ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից նրան հետո տեղափոխել են քննչական մեկուսարան, քանի որ նախկինում քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը, ինչը դատարանը բավարարել էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով