Երևանի քաղաքապետի տեղակալը հրաժարական է տվել

 

Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում է հայտնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։

Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։

Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»,- նշել է Մելքոմ-Մելքոմյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով