Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ իրանցի 37-ամյա վարորդը Volvo կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է․ կա վիրավոր

 

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 37-ամյա Ս․ Մօհամմադռեզանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով