Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Mitsubishi io-ն. վերջինս էլ տապալել է էլեկտրասյունն ու հուշարձանի պատվանդանի մի հատվածը. կա 5 վիրավոր

 

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս  մասին հայտնում  է  shamshyan.com_ը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 17:20-ի սահմաններում, Ազատավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW-ն և Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել 1941-1945 թվականի պատերազմի հերոսների հիշատակին կառուցված ցայտաղբյուրի էլեկտրասյունը և տուֆե պատվանդանի մի հատվածը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով