Խնդրանք, երբ միջպետական հարաբերություններ եք քննարկում, թարգեք դեմոկրատիա, միջազգային իրավունք և այլ բառակապակցություններ օգտագործելը.Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

 

««Մենք ուշադիր հետևում ենք հաղորդագրություններին այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան։ Մենք հարցեր ունենք այդ հարցման բնույթի մասին, թե արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ։ Այս պահին մենք դա չգիտենք»։ Սա ասում է Սպիտակ Տան խոսնակը։

Սակայն, երբ ռուսները պահանջում են, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չտեղակայվեն, ասում են, որ Ուկրաինան անկախ երկիր է և ինքն է որոշում, թե որ երկրի զորքերն իր սուվերեն տարածքում տեղակայի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտորեն դասական երկակի ստանդարտ։ Առանց ԱՄՆ-ին մեղադրելու հավակնության, սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար, հասկանալու, որ միջազգային հարաբերություններում սկզբունքներ չկան, այլ կան չոր շահեր։ Սկզբունքներն ուժեղի ձեռքին մահակ է, երբ պետք է, իսկ երբ պետք չի, ոչինչ է։

Չկան նաև դաշնակիցներ, միջազգային օրենքներ, իսկ մարդու իրավունքները (երկրից դուրս) զուտ խաղաքարտ է ազդեցություն տարածելու համար։ Նույնն էլ Ռուսաստանն է անում, Մալազիան, Թուրքիան և այլն։

Խնդրանք, երբ միջպետական հարաբերություններ եք քննարկում, թարգեք դեմոկրատիա, միջազգային իրավունք և այլ բառակապակցություններ օգտագործելը, նաղդ գործից խոսեք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով