Վթարի հետևանքով դադարեցվել է որոշ հասցեների գազամատակարարումը

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հունվարի 18-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Արաբկիր վարչական շրջանի Համբարձումյան փողոցով անցնող վերգետնյա գազատարը։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 17։20-ից դադարեցվել է Համբարձումյան փողոցի թիվ 97, 97/3, 12/5, 14, 111/3 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 112 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով