Ով է լինելու Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը

 

hraparak.am֊ը գրում է․ «Մենք այսօր գրել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամուսնանում է: Հունվարի 22-ին նրա հարսանիքն է: Հարսնացուն Պապիկյանի նախկին խոսնակ Արմինե Մուրադյանն է, որը խոսնակ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիո նախարարությունում այն ժամանակ, երբ նախարարն իր ապագա ամուսինն էր` Սուրեն Պապիկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք պարզեցինք, որ քավորն էլ պակաս հայտնի դեմք չէ: Մեր տեղեկություններով` Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ անդամ  Նարեկ Մկրտչյանն է: Նա և Պապիկյանը կուրսընկերներ են եղել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով