Վերսկսվել են որոնողական աշխատանքները

 

Վերսկսվել են որոնողական աշխատանքները:Այս մասին  տեղեկացնում  է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով