Տրված խոստումը, որ մինչև 2024 թվականը չի սպասվում էլեկտրական էներգիայի թանկացում չիրականացվեց.ՀՀԿ հանրային ընդունարան

2022 թվականի փետրվարի 1֊ից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը կավելանա 4.7 դրամ/կՎտժ-ով, իսկ 400 կՎտժ-ից ավել ծախս կատարող բաժանորդների համար` 5.5 դրամ/կՎտժ-ով։
Ակնհայտ է, որ մատուցվող հերթական հանրային ծառայության գնի բարձրացումը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական բեռ:
Էլեկտրաէներգիայի թանկացումը առաջին հերթին կբերի արդեն թանկացած առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը: Տնտեսվարողների մոտ այդ բարձրացումը խանութում վաճառվող ապրանքների նոր գնագոյացման պատճառ կդառնա։
Հերթական թանկացումը վատթար ազդեցություն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա:
ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը բարձր է եւ որևէ քայլ չի արվել
սակագինը բարձրացնելու փոխարեն այլ լուծումներ առաջարկելու համար, որոշվել է ֆինանսական բեռը դնել ՀՀ քաղաքացիների վրա:
Ըստ էության տրված խոստումը, որ մինչև 2024 թվականը չի սպասվում էլեկտրական էներգիայի թանկացում չիրականացվեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով