Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2022 թվականի առաջին նիստը.ԱՆ

 

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ողջունելով խորհրդի անդամներին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ներառված հարցը՝ Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը Հայաստանում, շատ կարևոր է հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը:
Ներկաները քննարկել են ապահովագրության ներդրման հայեցակարգի դրույթները, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:
«ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը` երաշխավորելով բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ բնակչության բոլոր խմբերի համար»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով