ՃՏՊ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում․ կա տուժած

 

Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infinity» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1993 թ․) և «Renault» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Infinity» մակնիշի ավտոմեքենան հարվածել է բետոնե էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ Ա․Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արաբկիր» բժշկական համալիր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով