ՃՏՊ Հովհաննիսյան և Գյուլիքևխյան փողոցների խաչմերուկում

Հունվարի 18-ին, ժամը 23:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան և Գյուլիքևխյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Աշոտ Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Է․ Ս․-ն, (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով