«Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ՀԿԳ քննիչ, առաջին դասի խորհրդական Արտակ Հախինյանը

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով առաջին դասի խորհրդական Արտակ Հախինյանը ճանաչվել է 2021 թվականի «Տարվա քննիչ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենսագրություն

Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում:
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը  և 2018թ. ավարտել է նույն ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2017-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ ավագ քննիչ, ապա ՀԿԳ քննիչ
2021թ-ից  մինչ օրս՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ՀԿԳ քննիչ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

———————————————————–

Արտակ Հախինյանի վարույթում 2021 թվականի ընթացքում քննվել է 69 քրեական գործ, որից 16 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 գործի վարույթ կարճվել է, 11 գործի վարույթ՝ կասեցվել: 18 քրեական գործ միացվել է վարույթում քննվող այլ գործերի, 3 գործ ուղարկվել է այլ մարմին, իսկ 17 գործ փոխանցվել է 2022 թվական:

Դատարան ուղարկված 16 գործերով  բացահայտվել է ծանրության տարբեր աստճանի (25 դրվագ) հանցագործության դեպքեր, քրեական հետապնդում է իրականացվել 34 մեղադրյալների նկատմամբ. նրանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով