«Շիշ բռնողի» եղբայրը՝ «Շիշ շպրտող».«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում եւ դարձել «տիկտոկեր»։ Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով եւ ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլեւս պետք չէ։

«Ուրեմն տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը եւ ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս եւ փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլեւս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,- ասում է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ընտանիքում, թերեւս, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը տարբեր դիպվածներում կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչի արդյունքում էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը՝ հակառակը․ շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է ինչպես այն շպրտել»։

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × two =