Փրկարարները դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

 

Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ևս կան կուտակված ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով