Պայթեցման եղանակով սպանության փորձ Արարատի մարզում, որտեղ քրեական հանցագործություններն, այդ թվում՝ ծանր, օր-օրի ավելանում են

Վերջին ամիսներին Արարատի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը։ Մարզում չեն դադարում խոսակցությունները, որ մարզի ոստիկանապետ չի գալիս մարզի վրա։Գրում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչքան էլ նոր ոստիկանապետ են նշանակում, միևնույն է՝ Արարատի մարզը շարունակում է ձեռնոց նետել Սիցիլիային կամ Չիկագոյին։

Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ ոստիկանության Արարատի մարզի ոստիկանապետ նշանակվեց Դդմաշեն գյուղում ծնված Սարիբեկ Ռուստամյանը, ով մինչ այդ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն էր։ Նրա նշանակումն, անգամ, չի զգաստացրել մարզի կրիմինալին, ինչի արդյունքում էլ մարզում քրեական դեպքերի պակաս չկա։

Վերջին թարմ օրինակը 2021 թվականի դեկտեմբերի 31-ին Արարատ քաղաքում տեղի ունեցած սպանության փորձն էր, երբ անհայտ անձը ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, անհայտ տեսակի նռնակ է ամրացրել Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 44-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 92 GG 900 համարանիշի ավտոմեքենայի փոխանցման կցորդիչին, ժողովրդի լեզվով ասած՝ «կարդանին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս․ Ռուստամյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Ավետյանը և քննիչ Անտանոսյանը։

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Իսկ Կ․ Պետրոսյանը, եթե ճիշտ չկողմնորոշվեր ու ժամանակին չլսեր ավտոմեքենայի տակի հատվածից կասկածելի ձայներն ու ավտոմեքենայի տակ չտեսներ կասկածելի կախված մալուխը և անմիջապես չմտներ շքամուտք, ապա հնարավոր է՝ պայթյունի հետևանքով նա կտուժեր, այդ թվում՝ պայթյունը ողբերգական ավարտ կունենար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով