Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած վայնասունը հասկանալու համար, ԵԽԽՎ կայքում ծանոթացա ընդունված բանաձևին.Զաքարյան

 

Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած վայնասունը հասկանալու համար, ԵԽԽՎ կայքում ծանոթացա ընդունված բանաձևին:Այս մասին  գրառում է  արել  Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը:

Այն, որ Եվրոպան աչքերն ամուր փակել է Հայաստանում ոտնահարվող իրավունքների, անարդարությունների և քաղաքական հետապնդումների վրա, դա մենք գիտենք: Դրա մասին տարբեր առիթներով, զրուցել ենք նաև ՀՀ ում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպաններին ու դիվանագետների հետ: Իրենք էլ գիտեն, ու առայժմ լռում են, որովհետև երևի թե Նիկոլն իրենց դեռ պետք է:
Այն, որ ընտրություններում հաղթող համայնքների ընդդիմադիր ղեկավարը, հայտնվում են ճաղավանդակների հետևում, դա անշուշտ ժողովրդավարություն է:
Այն, որ իշխող ուժի կենսագրություն չունեցող պատգամավորիկը, իրենց ուժին իրավացիորեն քննադատող մամուլին, համաժողովրդական թիվ մեկ ամբիոնից, անձնական վիրավորանք է հասցնում, դա ևս հանդուրժողական և ժողովրդավարական ուղի է:
Այն, որ չագուչով ու սպառնալիքներով զինված վարչապետը` նախընտրական քարոզարշավ է անում, դա ևս հայկական ժողովրդավարության խոշոր նվաճումն է: Այն, որ 50 հոգանոց սոցիալական բողոքի մասնակից քաղաքացիների դիմաց 250 հոգանոց ոստիկանական շուրջպար են կազմակերպում` դա ևս ժողովրդավարական է: Եվ այդպես շարունակ:
Հայկը դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն»:
Իսկ ազերիները ինչու են դեմ քվեարկել բանաձևին, դա ևս պարզ դարձավ ինձ: Որովհետև ոչ թե նեղվել են հայկական «ժողովրդավարությունից», այլ չեն ընդունվել իրենց առաջարկած հակահայկական, հակաարցախյան առաջարկները` ի շնորհիվ նաև Hayk Mamijanyan-ի ակտիվ ջանքերի:
Կեցցե´ս Հայկ ջան, ամեն ինչ ճիշտ է: Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում: Ինչ ուզում են, թող գրեն-տարածեն: Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

8 − 1 =