«Օմիկրոն» շտամի ախտանշանները

Հասարակություն

«ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
19 Հունվար 2022 | 11:100
Facebook Twitter

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օմիկրոն» շտամի հիմնական ախտանշաններն են`
կոկորդի ցավ,
քթից արտահոսք,
չոր հազ
գոտկատեղի ցավ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում բավականին լավ է աշխատում  COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը կոչ է անում  մեկ օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները:

Առողջապահության նախարարություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով