Նիկոլականները, նրանց արբանյակները և «տեղական փարիսեցիները» մի մեծ արշավ են սկսել Հայկ Մամիջանյանի դեմ՝ ԵԽԽՎ-ում «հայանպաստ» որակված մի բանաձևին դեմ քվեարկելու համար.Մելիքյան

  Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում  է.

Նիկոլականները, նրանց արբանյակները և «տեղական փարիսեցիները» մի մեծ արշավ են սկսել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ՝ ԵԽԽՎ-ում «հայանպաստ» որակված մի բանաձևին դեմ քվեարկելու համար։
Բանաձևը այն մասին էր, թե, мол, ի՜նչ ժողովրդավարական երկիր է Հայաստանը։ Այդ խայտառակ բանաձևը ու Հայաստանում առկա «իրավական բեսպրեձելի» վերաբերյալ եվրոպացիների լռությունը, իմ կարծիքով, այն «30 արծաթադրամն» է, որ Եվրոպական փարիսեցիները վճարում են քպ-ին՝ Հայաստանի ազգային շահերից հրաժարվելու, ոսոխի հակահայ թեզերը հաստատելու, անպատվաբեր խաղաղություն մուրալու համար։
Ուստի Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել՝ այդ «30 արծաթադրամին» դեմ քվեարկելով։
ՀԳ. Այս հարցով բոլոր փարիսեցիներին ֆրենդլիստիցս ուղարկելու եմ «Կուզկայի ծնողի մոտ»։ Մեկ առ մեկ։ Ամոթ ձեզ բոլորիդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով