Նիկոլական տելեգրամյան ալիքները և հակահայ ողջ ռեժիմը փորձում են սևացնել Հայկի արած քայլը.Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

«Նիկոլական տելեգրամյան ալիքները և հակահայ ողջ ռեժիմը փորձում են սևացնել Հայկի արած քայլը, բայց Հայկը իրականում մատնանշել է, որ Հայաստանը որպես մի իդեալական երկիր ներկայացնողները խաբում են թե՛ սեփական ժողովրդին, թե՛ արտասահմանյան գործընկերներին, որովհետև Հայաստանը երկիր է, որտեղ կան քաղբանտարկյալներ, շինծու գործեր, կա պետական լծակների կիրառում ընդդիմադիրների վրա` ճնշումների տեսքով։ Հայկը ճիշտ է արել, նա գործել է ի նպաստ Հայաստանի, Հայաստանի զարգացման և դեմոկրատական ինստիտուտը վերականգնելու հույսով։ Անխոս, եթե կապիտուլյանտական խունտան այդպես ցավոտ է տանում այդ քայլը, դա հստակ ազդակ է, որ Հայկը ճիշտ է արել»,-գրելէ Դանիելյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով