Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով.Էդուարդ Շարմազանով

Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով։Ֆեյսբուքյան իր էջում  գրում  է  ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը:

 

 

Ադրբեջանում ընթանում է ՀՀ զինված ուժերի սպաներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը։
Ակնհայտ է,որ Բաքվի հանցագործ ու հայատյաց ռեժիմի կտտանքների հետեւանքով ,Իշխան Սարգսյանը «խոստովանել» է ,թե «իրենք 2021-ի մայիսին պետք է պայթեցնեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Սա Բաքվի հերթական զառանցանքն է։
Տո այ ողորմելիներ,ի՞նչ նավթամուղի պայթեցում։
Կապիտուլյանտները «մեռա՞ծ»են,որ ձեր նավթամուղերը պայթեցվեն,այն էլ պատերազմից հետո։
Սրանք նույնիսկ պատերազմի օրերին «ռիսկ չարեցին» նավթամուղեր պայթեցնեն,էլ ուր մնաց՝պատերազմից կես տարի անց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Աշխատեցրեք մեխանիզմներն ու ազատեք Բաքվի բանտերից ՀՀ զինված ուժերի ծառայողներին,« ՀԱՊԿ մեխանիզմներ աշխատացնողներ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով