ՄԻՊ աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբը

 

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա դիմումով տեղեկացրել է, որ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու:

Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները: Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով