Մի քանի փաստերի արձանագրում, որը պետք է ստուգվի դատախազության կողմից. Արսեն Բաբայան

 

Մի քանի փաստերի արձանագրում, որը պետք է ստուգվի դատախազության կողմից:Այս  մասին  գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ  Արսեն Բաբայանը :

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

1) Սուրեն Պապիկյանի հարսանիքը կայացել է հունվարի 22-ին կամ 23-ին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը:
2) Հունվարի 26-ին ժամը 12:17-ին կառավարության ֆեյսբուքյան էջով հայտնվել է, որ Նիկոլ Փաշինյանի Covid19-ի թեստի պատասխանը եղել է դրական։ Նա սահմանված կարգով մեկուսացել է։
3) Հունվարի 26-ին, համաձայն ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջի, Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում անցկացրել է կոլեգիայի նիստ։ Արձանագրենք, որ Սուրեն Պապիկյանը կոլեգիայի նիստն անցկացրել է Նիկոլ Փաշինյանի վարակված լինելու մասին տեղեկությունը հրապարակվելուց հետո։ Այսինքն՝ առնվազն պարտավոր էր իմանալ, որ կարող է ինքն էլ լինել վարակված։
4) Համաձայն մամուլի միջոցների հրապարակման պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ ԶՈՒ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ վարակվել են Covid19-ով։ Վստահաբար այն գեներալներն են, որոնք մասնակցել են կոլեգիայի նիստին։
5) ՀՀ քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար։
Վերոգրյալի ամփոփմամբ գտնում եմ, որ դատախազությունը պարտավոր է քրեադատավարական կանոնների շրջանակներում ստուգել և պարզել, թե արդյոք Սուրեն Պապիկյանը թույլ չի տվել քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով