Մանրամասներ՝ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից

armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։ Մասնավորապես ըստ տեղեկություններոի նա այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։

Ըստ նախանական վարկածի նա սրտի կաթված է ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով