Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Նոր Խարբերդից.ՀՀ ոստիկանություն

 

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին, ժամը 16.15-ին, Նոր Խարբերդ գյուղից բաժին բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Գոռ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 15-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գոռ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով