Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել;Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղորդվում է, որ Տոկաեւը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել օբյեկտների եւ ենթակառուցվածքների վերականգնմանն Ալմաթիում եւ ապստամբների հարձակումներից տուժած այլ շրջաններում:

 

Բանախոսների թվում էին գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության հանձնաժողովի նոր ղեկավարը եւ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տոկաեւը հայտարարել է, որ «ՀԱՊԿ խաղաղապահները սկսել են անվտանգության գործառույթներ իրականացնել Նուր-Սուլթանում, ինչը հնարավորություն է տվել տեղացի իրավապահներին Ալմաթի ուղարկել` հակաահաբեկչական օպերացիային մասնակցելու համար»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով