Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը

 

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նախատեսվում է մինչև 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքների արտահանման դեպքում ՓՄՁ-ներին ազատել մաքսավճարներից։
Տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, նախկինում գործող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարի փոխարեն 1.0 մլն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարների վճարումից։
Փոփոխության արդյունքում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով