Իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ այսպես կոչված, «տուժողի» թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ, ստել, մոլորեցնել հանրությանը.Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան  իր  էջում  տեսանյութ է հրապարել ,որին կից գրել է.

ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի պաշտպանության և 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների ճակատագրին, ինչպես նաև՝ ադրբեջանական գերությունից հետո հայրենիք վերադարձած ու կալանքի տակ հայտնված մեր հայրենակիցների խնդրին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ այսպես կոչված, «տուժողի»
թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ, ստել, մոլորեցնել հանրությանը։
Դրան զուգահեռ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետև
թուրքերի ու ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է
անարժանապատիվ խաղաղություն մուրողների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով